Զարթուցիչ

«Քաղաքը որպես մարդկանց և կյանքի տարածություն». Զարթուցիչ

Թերթում ենք օրացույցը և պարզում, որ սեպտեմբերի 22–ը աշխարհում հայտնի է որպես Առանց ավտոմեքենաների օր։

«Քաղաքը որպես մարդկանց և կյանքի տարածություն»․ սա օրվա գլխավոր նշանաբանն է, որը շատ լավ են հասկանում մեզնից նրանք, ովքեր ամեն առավոտ դպրոց գնալիս հայրիկի ավտոմեքենայի մեջ հայտնվում են խցանման մեջ։

Եվ այդպես՝ ողջ աշխարհում․ մեծ ու փոքր քաղաքներում առավոտից սկսած մարդիկ դպրոց, աշխատանքի, խանութ, էլ չգիտեմ՝ ուր, շտապում են ավտոմեքենաներով։ Եվ, չնայած շտապում են, հաճախ են ստիպված սպասում խցանումների մեջ ու հաճախ էլ իրենք իրենց փնթփնթում․ ոտքով կամ հեծանվով ավելի արագ տեղ կհասնեի։

Մի խոսքով՝ հասկացաք, թե օրվա նպատակը որն է․ թեկուզ մի քանի ժամով թեթեևացնել քաղաքի շնչառությունն ու կյանքը․․․

Առաջին անգամ այս օրը նշվել է Շվեյցարիայում 1973 թվականին, երբ վառելիքային ճգնաժամի պատճառով իշխանությունները քաղաքացիներին կոչ արեցին 4 օրով հրաժարվել ավտոմեքենաներից։

Դրանից հետո Եվրոպայի տարբեր երկրներում մինչև 1997 թվականը նմանատիպ առանձին ակցիաներ էին անցկացվում։ 1997–ին առաջին համազգային ակցիա անցկացվեց Մեծ Բրիտանիայում։ Իսկ 2001 թվականին այս շարժմանը պաշտոնապես միացավաշխարհի 35 երկրի ավելի քան 1000 քաղաք։

Հիմա արդեն ամեն տարի այս օրվան մասնակցում է ավելի քան 100 միլիոն մարդ աշխարհի 1500 քաղաքում։

Ցուցադրել ավելի
Back to top button