Զարթուցիչ

Իսկ դուք ինչի՞ համար եք սիրում աշունը․ Զարթուցիչ

Հայտնի մարդկանցից հոկտեմբերի տասին են ծնվել իտալացի կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդին և նորվեգացի բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենը։ Ջուզեպպե Վերդին երաժշտական կրթություն է ստացել յոթ տարեկանից։ Իսկ արդեն 12 տարեկանում սկսել է գրել նախերգանքներ, քայլերգեր և դաշնամուրային պիեսներ: Կոմպոզիտորի երեք հայտնի օպերաները՝ ‹‹Ռիգոլետտոն››, ‹‹Տրուբադուրը›› և ‹‹Տրավիատան›› ընդգրկված են աշխարհի բոլոր օպերային թատրոնների հիմնական խաղացանկում։ Ի դեպ, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի թատրոնում հոկտեմբերի 20-ին կարող եք դիտել Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերան։

Իսկ մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենը իր կյանքում հայանպաստ գործունեությամբ է հանդես եկել։ Անգամ ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին օգնել է ստանալ «Նանսենյան անձնագրեր»: Նանսենի անունով են կոչվում փողոցներ և դպրոցներ Երևանում, Դիլիջանում, Արմավիրում, Սպիտակում և Ստեփանավանում: Մայրաքաղաքի կենտրոնում՝ Աբովյան և Մոսկովյան փողոցների հարող տարածքում կարող եք տեսնել նաև նրա կիասանդրին։

Օրացույցից տեղեկանում ենք, որ այսօր նշվում է նաև Հոգեկան առողջության և Տեսողության համաշխարհային օրերը։

Ցուցադրել ավելի
Back to top button