Զարթուցիչ

Հոկտեմբերի 11–ը աղջիկների միջազգային օրն է

Աղջիկների միջազգային օրը  հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2011 թվականին՝ ի նշան աղջիկների իրավունքների ճանաչման։

Այսօր աշխարհում կա 1 միլիարդ երիտասարդ, այդ թվում՝ 600 միլիոն դեռահաս աղջիկ: Նրանք բոլորն էլ մեծ ներուժ ունեն՝ փոխելու մեր ապագան։ Այնուամենայնիվ, ամեն օր նրանք բախվում են խտրականության և ոտնձգությունների աշխարհի ցանկացած կետում:

Այսպես՝ աշխարհում 15-19 տարեկան գրեթե յուրաքանչյուր չորրորդ աղջիկը ոչ աշխատանք ունի, ոչ էլ մասնագիտական ​​կրթություն՝ համեմատած նույն տարիքի տղաների հետ։

Իսկ ի՞նչ դժվարություններ են հաղթահարում մեր աղջիկները, և ի՞նչ երազանքներ ունեն: Լսե՛ք «Զարթուցիչ»-ի առաջին էջում:

Ցուցադրել ավելի
Back to top button