Զարթուցիչ

Խնկո Ապոր՝ երեխաների սիրելի մանկագրի ծննդյան օրն է այսօր. Զարթուցիչ

Օրացույցը հիշեցնում է, որ հոկտեմբերի 19-ը մանկագիր Աթաբեկ Խնկոյանի՝ Խնկո Ապոր ծննդյան օրն է։ 

Նա ծնվել է 1870 թվականին՝ Լոռու մարզի  Ղարաբոյա գյուղում: Այժմ այդ գյուղը կոչվում է Խնկոյան։ Մանկագրին Խնկո Ապեր մտերմիկ անունով են կնքել մի խումբ հայ գրողներ և մանկավարժներ։ Նա շատ զվարթ և կատակասեր մարդ է եղել, սիրել է հանպատրաստից կատակներ անել, ուրախացնել շրջապատի մարդկանց։  Իրեն բնորոշ սրամտությունը նա արատահայտել է նաև իր ստեղծագործություններում՝  ծաղրելով մեծամտությունը, ժլատությունը, ագահությունն ու շողոքորթությունը: 

Աթաբեկ Խնկոյանն իր ողջ  կյանքը նվիրել է  գրականությանն ու երեխաներին։ Իր մանուկ ընթերցողներին թողնելով մեկը մյուսից լավ բանաստեղծություններ ու առակներ։

Ցուցադրել ավելի
Back to top button