Զարթուցիչ

Երկու տոն՝ մեկ օրում․ Զարթուցիչ

Այսօր Հեռուստատեսության համաշխարհային օրն է, ինչի առթիվ շնորհավորում ենք հեռուստատեսության բոլոր աշխատողներին։ Նշվում է նաև Ողջույնի օրը։ Ահա, թե ինչպես են առաջացել այս երկու տոները։

1973թ-ին՝ Սառը պատերազմի թեժ պահին, ամերիկացի եղբայրներ Մայքլ և Բրայան Մակքոմակներն առաջարկեցին ողջույնի կամ բարևի տոն սահմանել, որը նպատակ ուներ  մարդկանց ուշադրությունը սևեռել միմյանց նկատմամբ բարի և սիրալիր լինելուն: Ու որպեսզի տոնը ծառայեր նպատակին, եղբայրները աշխարհի տարբեր ծայրերում ապրող ծանոթ ու անծանոթ մարդկանց ողջույնի նամակներ ուղարկեցին։ Նամակում պարզապես խնդրանք էր` ինչ-որ մեկին բարեմաղթանքներով նույնատիպ նամակ գրել և ուղարկել։ Այս նախաձեռնությունը  վարակիչ օրինակ դարձավ  մոլորակի բնակիչների համար և հավանության արժանացավ ոչ միայն սովորական քաղաքացիների, այլ նաև կառավարությունների շրջանում:

Այդպես  մի շարք երկրների նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ը հայտարարվեց ողջույնի օր։  

1998թ.-ից  սկսված ամեն տարի  նոյեմբերի 21-ին նշվում է նաև Հեռուստատեսության օրը։  Այն սահմանել  է ՄԱԿ-ը։ Օրվա առթիվ կազմակերպությունը բոլոր պետություններին առաջարկում է  ներկայանալ այնպիսի հեռուստատեսային ծրագրերով, որոնք նվիրված են խաղաղությանը, անվտանգությանը, տնտեսական ու սոցիալական, ինչպես նաև մշակութային խնդիրներին:   

Առաջարկում ենք լսել «Զարթուցիչ»-ի  թղթակից Մարիի պատրաստած փոքրիկ հարցազրույցը «21 TV» հեռուստաընկերության «Կուբիկ-Ռուբիկ» հաղորդման հաղորդավար Էվա Սարգսյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button