Զարթուցիչ

«Ֆիլատելիայի արքայադուստրն» ու «Պինգվին Վինը»՝ մեկ զրույցում

«Հայփոստ» ընկերության ֆիլատելիայի բաժնի ղեկավար Շուշան Ալեքսանյանի հետ այս զրույցը կարող է դառնալ «ֆիլատելիա» մեծ աշխարհի բացահայտումը շատերիդ համար։ Կպարզեք, որ «Սև պեննին» աշխարհում առաջին փոստային նամականիշն է, որ աշխարհի ամենահազվագյուտ և թանկարժեք նամականիշը, որը թեկուզ մեկ անգամ տեսնելը երազանք է բոլոր ֆիլատելիստների համար, «Ֆիլատելիայի արքայադուստր» անվանումն ստացած վարդագույն ութանկյուն նամականիշն է։ Կպարզեք, որ չնայած իր պատկառելի տարիքին՝ 100 տարեկան, հայկական ֆիլատելիան չի դադարում զարմացնել իր նորություններով, որոնցից առաջինը ձայնային նամականիշի ստեղծումն էր 2021թվականին։

Եվ, իհարկե, հայկական ֆիլատելիան երբեք չի մոռանում երեխաներին․ յուրաքանչյուր տարի թողարկվում են «մանկական ֆիլատելիա» թեմայով նամականիշեր, որոնց շարքում են «Կիկոսը», «Անբան Հուռին», իսկ այս տարի նրանց է միացել նաև «Պինգվին Վինը»։

Ցուցադրել ավելի
Back to top button