Ռադիոլաբ

Պաշտպանել մեզ ու երկիրը՝ մեր առաջացրած թափոններից — «Մայքոֆի»

Երևանի պետական համալսարանի կենսաբանները 5 հոգանոց թիմով ստեղծել են «Մայքոֆի» ստարտափը: Հետաքրքրեց չէ՞ Ուրեմն, երիտասարդ կենսաբաններն օգտագործելով սուրճի թափոնները ստացել են մշակաբույսերի աճը խթանող օրգանական պարարտանյութ: «Մայքոֆի» ստարտափի խնդիրներից մեկն էլ հենց թափոնների վերամշակումից արժեքավոր նյութերի ստացումն է:

Ինչպե՞ս է առաջացել գաղափարը, ինչպիսի՞ աշխատանքների շնորհիվ են հասել արդյունքի, ի՞նչ հաջողություններ ունեն արդեն այս պահին: Բոլոր մանրամասները կիմանանք նրանց հետ զրույցի ընթացքում:

Ռադիոլաբում «Մայքոֆի» ստարտափի հիմնադիր անդամներն են՝ կիրառական մանրէաբանություն ծրագրի մագիստրոսներ Հայարփի Աղեկյանը, Թամարա Աբաղյանը և կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտ Լիանա Վանյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button