Ռադիոլաբ

«Ինքնակառավարվող ռոբոտները՝ խելացի ագարակում»․ Ռադիոլաբ

Վերջերս Դիլիջանի կենտրոնական դպրոցում տեղի ունեցավ «Արմռոբոտիքս» հայաստանյան 14-րդ առաջնությունը, որն այս տարի կրում էր «Ինքնակառավարվող ռոբոտները՝ խելացի ագարակում» խորագիրը։ Դեռ 2008 թվականից իրականացվող «ԱրմՌոբոտիքս» մրցույթի կազմակերպիչը «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն» է: Հիմնական նպատակը՝ հայ փորձառու մասնագետներին բացահայտելը, նրանց խրախուսելն ու ռոբոտաշինության ոլորտը Հայաստանում զարգացնելն է։

Այս տարվա մրցույթի մասնակցության ցուցանիշները զրույցում ներկայացնում է ԱՏՁՄ տեխնիկական պատասխանատու Միհրան Ավագյանը։

Կրտսեր տարիքի դպրոցահասակների (10-13տ․) մրցույթում առաջին տեղը զբաղեցրել է Բերդի թիվ 3 դպրոցի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի «BeeMath» խումբը:

Իրենց ռոբոտին է ներկայացնում աշխատանոցի խմբավար Ամրամ Փայտյանը։

Միջին տարիքի դպրոցահասակների (14-17տ․) մրցույթում առաջին տեղը զբաղեցրեց «SmartFarmer» խումբը՝ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջից: Մասնագիտացված թիմերից էլ հաղթող ճանաչվեց «Information technology in Talin» խումբը՝ Թալինի ավագ դպրոցի «Արմաթ» աշխատանոցից։

Ներկայացնում է թիմի ավագ Եղիշե Ամիրյանը:

Մրցույթի ընթացքն ինքնին հետաքրքիր է եղել: «Արմռոբոտիքս» մրցույթի մասնակիցները ոչ միայն մրցակցում էին իրար հետ, այլ նաև օգնում  միմյանց և անկեղծորեն ուրախանում ստացված միջոցառման կայացմամբ:

Առաջարկում ենք լսել հաղորդումը։

Ցուցադրել ավելի
Back to top button