Զարթուցիչ

Հայ ֆանտաստ հեղինակների աշխարհում․ Զարթուցիչ

Նախ ուզում ենք բոլոր ընթերցասերների ուշադրությունը հրավիրել․ նոր գիրք կա կարդալու, հատկապես, եթե ֆանտաստիկան ձեր սիրելի ժանրն է։

«Դեպի վեր»․ այսպես է կոչվում պատմվածքների ժողովածուն, որում ընդգրկված են հայ ֆանտաստ գրողների այն ստեղծագործությունները, որոնք  ներկայացվել են «ԱրմԿոն» գրական մրցույթին:

«Դեպի վեր» ժողովածուում տեղ են գտել Գևորգ Տեր-Գաբրիելյանի, Արսեն Թավադյանի, Լիլիթ Մանարյանի, Լևոն Մկրտչյանի, Արման Գասպարյանի, Լիանա Խաչատրյանի, Նելլի Ղալեչյանի, Հայկ Հովյանի, Լուսինե Շահնազարյանի ստեղծագործությունները:

Հեղինակները վստահ են՝ հետաքրքիր, անսպասելի զարգացումներով պատմվածքներն ընթերցողներին հնարավորություն կտան մտածելու այլընտրանքային անցյալի, հրաշալիքներով, մարտահրավերներով լի ապագայի մասին:

Որոշել ենք․ անպայման կարդալու ենք ժողովածուն, առանձնացնելու ենք մեզ ամենից ավելի դուր եկած գործերը և զրույցի ենք հրավիրելու հեղինակներին։

Ցուցադրել ավելի
Back to top button