Ռադիոլաբ

Թվային տեխնոլոգիաներն ու գրականությունը «Հենք»-ում

Այսօր խոսելու ենք այ թիի ու գրականության համադրությամբ ստեղծված յուրօրինակ մի նախագծի մասին, որը կազմվել է 7-12-րդ դասարաններում սովորողների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են հայ գրականությամբ։ Միացե՛ք զրույցին՝ օգտակար տեղեկություններ իմանալու համար։

«Ողջու՜յն, քեզ կախարդական ճամփորդություն է սպասվում։ Դու զարմանալի հնարավորություն ունես ճամփորդելու ժամանակի մեքենայով ու զրուցելու մեր հանճարեղ նախնիների հետ, նրանցից կյանքի փորձ և իմաստնություն քաղելու» — կարդում ենք «Հենք» ինտերակտիվ հարթակի կայքէջում, որին էլ այսօր անդրադառնալու ենք:

«Մենք հենք ենք» նախագծի շուրջ միավորվել են տարբեր մասնագետներ ու ստեղծել մի ուսումնական հարթակ, որտեղ ազգային արժեքները՝ հատկապես հայ գրականությունը, ներկայացվում են ավելի գունեղ ու հետաքրքիր՝ օգտագործելով ժամանակակից թվային տեխնոլոգիաների ձեռքբերումները։

Ռադիոլաբում «Հենք» հարթակի գաղափարի հեղինակ Ելենա Սարաֆյանն է:

Ցուցադրել ավելի
Back to top button