Ռադիոարվեստանոց

Ինչպե՞ս է փայտի սովորական կտորը դառնում թռչնատառ, շախմատի քար կամ ծաղիկ….

Ռադիոարվեստանոցում այսօր կծանոթանանք Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի փայտի գեղարվեստական մշակման ստուդիայի սաների հետ: Պատանի քանդակագործները կպատմեն, թե ինչպես է փայտի սովորական կտորը դառնում թռչնատառ, շախմատի քար, ծաղիկ կամ մեկ այլ գեղեցիկ իր: Նշենք, որ ստուդիան շուրջ 50 տարվա պատմություն ունի։ Շատ քանդակագործներ այստեղից են սկսել իրենց ստեղծագործական ուղին ու մինչ օրս էլ արվեստի աշխարհում են։ Ավելին՝ ստուդիա են հաճախել հայրերը, հետո նրանց որդիները, իսկ այսօր արդեն նրանց երեխաներն են հաճախում կենտրոն։

Ցուցադրել ավելի
Back to top button