Ռադիոարվեստանոց

Գորգ-նկար ստեղծելու գաղտնիքները. զրույց պատանի գոբելենագործների հետ

Օրերս Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի պատկերասրահում բացվեց «Բնություն և օրնամենտ» խորագրով ցուցահանդեսը։ Ներկայացված էր 28 գոբելեն աշխատանք, որոնք հյուսել էին Գեղագիտության ազգային կենտրոնի կերպարվեստի ստուդիայի Բատիկի և գեղանկարչության արվեստանոցի սաները։ Գեղեցիկ նկարելու, կտորը գունավորելու և գունավոր թելերով գորգ-նկար ստեղծելու գաղտնիքներն ու նրբությունները երեխաներին փոխանցում է կենտրոնի ուսուցիչ, նկարիչ, գոբելենագործ և բատիկի վարպետ Սոնա Բանոյանը: Ստուդիայում առօրյան շատ հետաքրքիր է անցնում։ Պարապմունքի ընթացքում պատանի գոբելանագործները նկարում են, գործում, թելերն են առանձնացնում և նախագծում ապագա գոբելենի կամ բատիկի էսքիզը:

Ցուցադրել ավելի
Back to top button