Ռադիոլաբ

Մեկնարկում է «ԴիջիԿոդ 2023»-ը. ի՞նչ կտա այն պատանիներին

Ապրիլի 15-ին և 16-ին մեկնարկում է «ԴիջիԿոդ 2023» կիրառական ծրագրավորման պատանեկան հանրապետական մրցույթի մարզային փուլը։ Միաժամանակ 5 կենտրոնում՝ Վանաձորի տեխնոկենտրոնում, Իջևանի պետական համալսարանում, Քարահունջի միջնակարգ դպրոցում, Երևանի «Անանիա Շիրակացի» միջազգային գիտակրթական համալիրում ու Գյումրու տեխնոկենտրոնում Հայաստանից, Արցախից և Ջավախքից մոտ 400 դպրոցական կմրցեն եզրափակչում հայտնվելու համար։

Գոշի Արմաթի խմբավար Շուշանիկ Ամիրխանյանը նշում է, որ 2 տարի մրցույթին մասնակցելուց ու հատկապես նախորդ տարվա բարդություններից հետո որոշակի փորձառություն են կուտակել։

Ըստ նրա մրցույթը նաև խմբավարների զարգացման համար է մեծ խթան հանդիսանում։

«Արմաթ» լաբորատորիաների խմբավար, «Դիջիկոդ 2023»-ի ժյուրիի անդամ Հայկ Կարապետյանը ներկայացնում է գնահատման հիմնական չափանիշները: Հայկի խոսքով՝որպեսզի գնահատումն ավելի արդար արվի, հաշվի են առնվում նաև մի շարք այլ հանգամանքներ, լինում են նաև բացառություններ։

Երեխաների մոտիվացիան շատ բարձր է․ փաստում են խմբավարները: Մրցույթի կազմակերպիչների ու ժյուրիի սպասելիքները ևս մեծ են։

Հիշեցնենք, որ 2015-ից անցկացվող «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան հանրապետական մրցույթի կազմակերպիչը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է։ Մեզ մնում է հաջողություններ ու լավ արդյունքներ մաղթել պատանի մասնակիցներին։ Նրանցից ոմանք արդեն ապրիլի 30-ին Հայաստանի ամերիկյան համասարանում կմասնակցեն Դիջիկոդի եզրափակիչ փուլին։

Ցուցադրել ավելի
Back to top button