Ռադիոլաբ

Tiny-ի թիմը գրավեց միջազգային ժյուրիի ուշադրությունը

Հայ-հնդկական Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնում կայացել է «Նորագույն տեխնոլոգիաները մշակութային, ստեղծարար ու զբոսաշրջային բիզնեսի ոլորտի համար» խորագրով ստարտափ մրցույթը։
Ամփոփիչ միջոցառման ընթացքում 21 հայկական նորարարական ստարտափ հայ-իտալական ժյուրիին է ներկայացրել իր գաղափարները։
Հաղթող թիմը Tiny-ն է, մրցանակը՝ ուսուցողական այց դեպի Իտալիա։ Եթե հիշում եք, մենք նախորդ տարի զրուցել էինք Վանաձորում նոր ձևավորված Tiny ստարտափի թիմի անդամների հետ։ Ներկայացրինք նրանց պատմությունն ու գործունեությունը։ Այսօր արդեն տեղեկանալով նրանց հերթական հաջողության մասին, շնորհավորեցինք ու մեկնաբանություն խնդրեցինք մրցույթի առնչությամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button