Ռադիոլաբ

Խելացի լուծումներ բուսաբանական այգում․ Ռադիոլաբ

Նոյեմբերի 18-21-ը Երևանում կանցկացվի «Smart Botanic» հաքաթոնը: Նպատակը` Երևանի բուսաբանական այգու համար խելացի լուծումների և գաղափարների մշակումն է, ինչը կօգնի ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ավելի արդյունավետ դարձնել այգին կառավարելու, խնամելու և այցելուներին սպասարկելու գործընթացները։

Հաքաթոնի ավարտից հետո կկազմակերպվի գաղափարների իրականացման համար ֆինանսավորման հայտերի ընդունման գործընթացը։

Կազմակերպիչներն են՝ «Smart City» նորարական կենտրոնը, Ինտերնետ հասարակության Հայաստան հատված ՀԿ-ն, Իրերի համացանցի մասնագիտացված խումբը և Երևանի Բուսաբանական այգին:

Ռադիոլաբում զրուցել ենք «Smart City»ՀԿ նախագահ Կարեն Երզնկանյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button