Սովորում ենք բնությունից

Չունեն քիթ ու ականջներ, բայց ունեն հոտառություն ու լսողություն. Ինչպե՞ս 

Այս անգամ մեր թեման այն սողունների մասին է, որոնց վերաբերյալ փաստերը մեզ երբեք չեն դադարի զարմացնել: Շատերը կարծում են, որ օձերը մեզ չեն լսում, քանի որ տեսանելի ականջներ չունեն: Թեև օձերը արտաքին ականջներ չունեն, բայց ունեն ներքին ականջներ, որոնց օգնությամբ ընկալում են անգամ օդում պտտվող ձայները:

Ի դեպ՝ օձերի մեծ մասը որս է անում հոտառության միջոցով, որով ևս տարբերվում են: Օձերը բերանի խոռոչում ունեն հատուկ օրգան, որը կոչվում է Յակոբսոնի օրգան։ Լեզուն պարբերաբար դուրս հանելով՝ օձերը որսում են օդի մոլեկուլները, այնուհետև՝ լեզուն մոտեցնում են Յակոբսոնի օրգանին, որը օձերին թույլ է տալիս հայտնաբերել օդից իրենց լեզվի վրա հավաքված հոտի մոլեկուլները:

Հաղորդման հյուրը Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Արամ Աղասյանն է։

Ցուցադրել ավելի
Back to top button