Զարթուցիչ

Կառուցում ենք անձնային սահմաններ. Զարթուցիչ

Եղե՞լ է, որ ինչ որ բան ձեզ դուր չգա, բայց ոչ մի քայլ չձեռնարկեք` չմերժեք ձեզ  ոչ այնքան հաճելի խնդրանքով դիմած ըներոջը կամ էլ, անհրաժեշտության դեպքում, պաշտպանվել արտաքին աշխարհից։

Առաջարկում ենք պարզել, թե ինչո՞ւ է կարևոր անձնային սահմաններ ունենալը, և ինչպե՞ս սահմանել դրանք։

Սահմանները ավելի լավ պատկերացնելու համար շատ գեղեցիկ բնութագիր կա։ Պատկերացնենք, որ մեր անձնային սահմանները մեր տունն են՝ մեծ այգիով կամ բակով։ 

Եթե մեր այգին կամ բակը ցանկապատ չունենա, ամեն ոք կկարողանա անցնել մեր տարածք, տրորել, փչացնել, դե կամ էլ նեղացնել մեր բույսերին ու ծաղիկներին։

Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս իմանանք, որ մեր սահմանները խախտել են։

Եթե որևէ իրավիճակում զգում ենք զայրույթ, շփոթվածություն, վրդովմունք կամ անհարմարություն, ուրեմն՝ հավանական է, որ գործ ունենք անձնային սահմանների խախտման հետ։ 

Առաջին քայլը հույզերը ճնշելու փոխարեն՝ այն ճիշտ չափաբաժնով արտահայտելն է։ Օրինակ՝ եթե դասընկերը առանց զգուշացնելու վերցնում է մեզ պատկանող իրը, ապա՝ առանց ագրեսիայի պետք է դիմենք ընկերոջը, որ այսուհետ մեր իրերին չդիպչի՝ քանի դեռ թույլտվություն չի ստացել։ 

Անձնային սահմաններ կառուցելու համար մեզ անհրաժեշտ է կազմել մի փոքրիկ ցուցակ և գրանցել այն ամենը, ինչ նյարդայնացնում է մեզ։ 

Օրինակ, մենք կարող ենք գրել՝ ես չեմ սիրում, երբ ինձ համեմատում են իմ դասընկերների հետ, կամ՝ ես չեմ սիրում, երբ սխալվելուց հետո ինձ քննադատում են՝ ասելով, որ ինձ զգուշացրել էին։ 

Փոխարենը՝ ես սիրում եմ, երբ խոսակցության մեջ հավասարություն եմ տեսնում, կամ՝ ինձ մեղադրելու փոխարեն աջակցում են կամ մխիթարում։ 

Հիշենք, որ մտքերը, առանց վիճելու և հստակորեն արտահայտելու դեպքում, մեզ շրջապատող աշխարհը շատ ավելի սահուն կընկալի մեր կառուցած սահմանները։ 

Բացի այդ, եթե տեսնում ենք, որ չեն հարգում մեր սահմանները մ, օրինակ՝ շարունակ ծիծաղում են, երբ մենք խնդրել ենք մեզ վրա  չծիծաղել, ուրեմն՝ մենք կարող ենք  հեռանալ այդ զրուցակցից։ 

Հասկանում ենք, չէ՞, որ վիճելու իմաստ չկա, քանի որ մարդն ինքն է ընտրում, թե ինչպես իրեն պահի, մենք չենք կարող ստիպողաբար ազդել այդ ընտրության վրա։ 

Ցուցադրել ավելի
Back to top button