Ռադիոլաբ

Xosum.am-ը ձեր բանավոր հայերեն խոսքը կվերածի տեքստի

Արհեստական բանականության շատ գործիքներ մենք բոլորս ակտիվ կիրառում ենք մեր առօրյայում: Դպրոցականներն ու ուսանողները դասի համար, իսկ արդեն աշխատող մարդիկ՝ գործնական նպատակներով:

Տեքստի և ձայնի հետ աշխատող գործիքները այսօր առավել քան պահանջված են: Այսօր խոսելու ենք նման մի հայկական համակարգի մասին, որը հասկանում է մեր հայերեն բանավոր խոսքը, ապա այն վերածում տեքստի:

Ռադիոլաբում հյուրընկալել ենք xosum.am կայքի հիմնադիր Կարապետ Գյումջիբաշյանին:

Հարց — Նախ մեր ունկնդիրներին կներկայացնե՞ք ձեր կայքը:

Կարապետ Գյումջիբաշյան — Սիրով: Xosum.am-ը պարզ կայք է, որտեղ որ մի մեծ կոճակ կա՝ կոչվում է «սկսել խոսել» և իմաստը նրանում է, որ կարող եք խոսել հայերեն և խոսացածը անմիջապես վերածվում է տեքստի, որը այնուհետև կարող եք օգտագործել՝ առանց գրանցվելու: Հենց սա է տեխնոլոգիաների ուժը, որ թույլ է տալիս ավելի շատ բան անել՝ ավելի քիչ ռեսուրսներով:

Շարունակությունը՝ զրույցում։

Հ․Գ․ Զրույցի տեքստային տարբերակի այս հատվածը գեներացվել և խմբագրվել է հենց այդ հարթակի միջոցով։

Ցուցադրել ավելի
Back to top button