Այս տարի առաջին անգամ Հայաստանում անցկացվեց Բեբրաս ինֆորմատիկայի միջազգային մրցույթը՝ համաշխարհային ճանաչում ունեցող նախաձեռնություն, որը միավորում է 4 միլիոնից ավելի աշակերտների 80-ից ավելի երկրներից:
2024 թվականին «Կոձիլլա» տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական կենտրոնը դարձավ Բեբրաս միջազգային մրցույթի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և կազմակերպեց այն որպես սոցիալական նախագիծ՝ նպատակ ունենալով դպրոցականների մոտ զարգացնել տրամաբանությունը, խնդիրների լուծման հմտություններն ու հետաքրքրությունը ինֆորմատիկայի նկատմամբ:
Ռադիոլաբում այսօր հյուրընկալել ենք «Կոձիլլա» կրթական կենտրոնի համահիմնադիր և տնօրեն Գոհար Խաչատրյանին և համահիմնադիր Դավիթ Խաչատրյանին:





