Սովորում ենք սովորել

Կրթությունն ու ժամանակի մրցավազքը. Սովորում ենք սովորել

«Սովորում ենք սովորել» բաց հարթակում կրթության փորձագետ Զոհրաբ Գևորգյանն է։

«Մենք ապրում ենք մի հասարակության մեջ, խոսքն ընդհանրապես համաշխարհային հասարակության մասին է, ոչ միայն Հայաստանի Հանրապետության, որտեղ ժամանակի մրցավազքը ամենակարևոր չափիչներից մեկն է։ Եվ, եթե քո առարկան ժամանակի մասին է ու դու ժամանակի կառավարում չես անում դասարանում, դու իրականացնում ես մի սարսափելի բան իրականում։ 

Ուսուցիչը տատիկի հեքիաթների նման, ամբողջ 45 րոպե, երկար պատմություններ է պատմում, ինչը շատ հաճելի է աշակերտներին՝ ոչինչ չանել, նստել, մի աչքը փակել, մյուս աչքով հետևել, կամ մի ականջը փակել, մյուս ականջով հետևել․․․ և էական չէ, թե ինչ է պատմում ուսուցիչը, Էական է այն, որ ինքը բացարձակ չկառավարեց ժամանակը և սովորողները 45 րոպեն ծախսեցին պարզապես՝ ոչինչ չանելով։ Եթե դու այդ ժամանակը չես խնայում և սովորողին սովորեցնում ես չխնայել ժամանակը, նա այդպես էլ մտնում է կյանք՝ չկառավարելով իր ժամանակը։»

Ցուցադրել ավելի
Back to top button