Սովորում ենք սովորել

Դասարանը միկրոհասարակությունն է. Սովորում ենք սովորել

«Սովորում ենք սովորել» բաց հարթակում կրթության փորձագետ Զոհրաբ Գևորգյանն է։

«Այսօր անդրադառնալու եմ մոտավորապես այն հարցերին, որոնց մասին խոսեցի անցյալ հանդիպմանը:

Ես համառոտ խոսեցի ժամանակի կառավարման մասին, և դրանից, ես կուզեի բխեցնել այն գաղափարը, թե արդյո՞ք մենք՝ դասավանդողներով խորապես մտածում ենք  ի՞նչ է դասարանը և ինչպիսի՞ անհատ է ձևավորվում դասարանում:

Երբեմն կարգախոսային մակարդակում շատ եմ լսում կրթության մարդկանցից կամ ուսուցիչներից բարձրագոչ լոզունգներ, ավելի նման կոմունիստական ժամանակների, բայց, բացի այդ լոզունգներից, առանց զրոյացնելու, իհարկե, շատ աշխատանքներ, ես ավելի շատ տեսնում եմ, օրինակ, կարգախոսներ, քան իրական գործողություն։

Որտե՞ղ է երևում այդ իրական գործողությունը, երևում է դասարանում:

Դասարանը այն միկրոհասարակության լաբորատորիան է, որտեղ ուսուցիչները գործ են ունենում շատ լրջագույն աշխատանքի հետ։ Ես չէի ուզի հումանիտար և բնագիտական առարկաներն առանձնացնել, բայց,  ամեն դեպքում, կխոսեմ հումանիտար առարկաների տեսանկյունից և կփորձենք հասկանալ, որ,երբ ասում ենք, որ երեխաները պիտի իրենց ամբողջ կյանքի ընթացքում լինեն ստեղծագործ, լինեն հայրենասեր և այլն, և այլն․․․մենք ի՞նչ ենք անում դասարանում: Արդյո՞ք մեր դիսկուրսը, քննարկումը դասարանում դրան է միտված»:

Ցուցադրել ավելի
Back to top button