«Սովորում ենք սովորել» բաց հարթակում ոչ ֆորմալ կրթության փորձագետ Զարուհի Լավչյանն է։
«Այսօր մենք ձեզ հետ խոսելու ենք, թե ինչպես չպետք է սովորել ժամանակակից աշխարհում։ Բոլորս գիտենք, որ մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեղեկատվությունը հասանելի է ընդամենը մի քանի վայրկյանում՝ «քլիք-քլիք», և ամեն ինչ քո ձեռքում է։ Համացանցը, սոցիալական ցանցերը, թվային տեխնոլոգիաները մեզ տալիս են անսահման հնարավորություններ սովորելու համար։ Սակայն այդ մեծ հնարավորությունների հետ միասին առաջանում են նաև նոր խնդիրներ, մարտահրավերներ, բարդություններ, անհանգստություններ, կասկածներ և այլն։ Երբեմն մենք շատ արագ սպառում ենք տեղեկատվությունը, բայց քիչ ենք մտածում՝ արդյոք իսկապե՞ս սովորել ենք մի բան, թե՞ պարզապես կարդացել ու անցել ենք առաջ, պարզապես լսել ենք և մոռացել։ Մեր հանդիպման ընթացքում կխոսենք մի շատ կարևոր հարցի մասին՝ ինչպե՞ս չպետք է սովորի ժամանակակից աշխարհում ժամանակակից մարդը։ Մենք կանդրադառնանք այն տարածված սխալներին, որոնք հաճախ խանգարում են իրական գիտելիք ձեռք բերել և զարգացնել»։
Շարունակությունը՝ զրույցում։





