Ռադիոլաբ

Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր՝ շուտով «Ինժեներական քաղաք»-ում․ Ռադիոլաբ

Ռադիոլաբի այս թողարկմանը ներկայացրել ենք «Ինժեներական քաղաք»-ում շուտով գործարկվող Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի մասին մանրամասներ։

Ինժեներական քաղաքը պետություն-մասնավոր գործընկերության հենքով ծրագիր է, որ իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։ «Ինժեներական քաղաք»-ում այսօր գործում են շուրջ երկու տասնյակ ինժեներական ընկերություններ, որոնց թվում կան նաև միջազգային ճանաչում ունեցող ընկերություններ և դրանց թիվը գնալով ավելանում է։ Առկա ծառայություններից օգտվում են ոչ միայն տարածքում տեղակայված ընկերությունները, այլ նաև ոլորտին առնչվող այլ ընկերություններ և մասնագետներ ևս։

Իրականացվում են բազմաթիվ կրթական ծրագրեր, ինչպես ուսանողների, այնպես էլ դպրոցականների համար։ «Ինժեներական քաղաք»-ում իր բացառիկ դերն ունի նաև Ազգային գերհամակարգչային կենտրոնը։ Այստեղ գործում է նաև երկու թանգարան՝ «Տիեզերքի թանգարանը» և «Գիտության և տեխնիկայի թանգարանը»՝ իրերը եզակի նմուշներով։

«Ինժեներական քաղաք — 2»-ի համար հատկացված շուրջ 3հա հողատարածքում շինարարական աշխատանքները այս պահին էլ ակտիվ տեմպով շարունակվում են։ Հենց այստեղ՝ կենտրոնական հատվածում վեր է խոյանում Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի շենքը։

Ծրագրի մասին ավելին իմանալու համար հեռավար եղանակով զրուցել ենք «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրի ղեկավար Մարինա Մինասյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button