Այս թողարկմանը պատմել ենք Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում շուրջ տասը տարի իրականացվող ամառային դպրոցի մասին:
2015 թվականից սկսած «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում իրականացվում է ամառային դպրոցի կրթական ծրագիրը: Ամառային դպրոցը տարեցտարի զարգանում է, ընդգրկում նոր տարիքային խմբեր ու մասնագիտական նոր ուղղություններ՝ նպաստելով Լոռու մարզի երեխաների տեխնոլոգիական կրթությանը։
Ավելի մանրամասն պատմում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կրթական և ինժեներական ծրագրերի ղեկավար Եղիշե Սաֆարյանը:





