Ռադիոլաբ

Վանաձորը՝ տեխնոլոգիական մայրաքաղաք. Ռադիոլաբ

Հուլիսի 4-ից 6-ը 3 օրով Վանաձորը դարձավ Հայաստանի տեխնոլոգիական մայրաքաղաքը: Մարզերում տեխնոլոգիական ներուժը բացահայտելու նպատակով տեղի ունեցավ  «Tech Week 2025»-ը: Այն «հայթեք» Հայաստանի օրացույցի կարևորագույն իրադարձություններից մեկն է, որը 3 օրով Վանաձորում հյուրընկալեց հայկական տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներին, միավորեց ոլորտի առաջատարներին, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին,  փորձառու և սկսնակ ձեռնարկատերերին, ուսանողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր հետաքրքված են տեխնոլոգիական ոլորտով։

Երեք օրերի ընթացքում կոնֆերանսի շրջանակում հանդես եկան ավելի քան 60 խոսնակ՝ ընկերությունների հիմնադիրներ, ղեկավարներ, տեխնոլոգիական ձեռներեցներ, ներդրողներ և ոլորտի այլ առաջատար դերակատարներ։

Միջոցառումների շարքը մանրամասն ամփոփելու համար զրուցել ենք «Zealous» ընկերության ֆինանսական տնօրեն, «Tech Week»-ի կազմակերպիչ Սպարտակ Կյուրեղյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button