«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն իր AI4All նախաձեռնության ներքո և Ինժեներական քաղաք ծրագրի հետ համատեղ հայտարարել էր նոր մրցույթ՝ Code with Vibes, որի ընթացքում մասնակիցները պետք է արհեստական բանականության գործիքների օգնությամբ ստեղծեին վեբ կայք՝ AI4All նախաձեռնության մասին:
Արդեն այսօր՝ հուլիսի 25-ին, Sevan Startup Summit 2025-ի ընթացքում հայտարարվեցին լավագույն երեք աշխատանքների հեղինակների անունները և տեղի ունեցավ մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը:
Մրցույթի մասին հեռավար եղանակով զրուցել ենք «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում AI4All նախաձեռնության համակարգող Գրետա Խաչատրյանի հետ: Հաղորդման վերջում կլսենք նաև մրցույթում առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակցին՝ Հայկ Բելյանին:






