Մեր այսօրվա հյուրը «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սան, նկարչուհի Ասյա Օսիպյանն է։
Հարց — Ե՞րբ և ինչպե՞ս հասկացար, որ հենց նկարչությունն է քո աշխարհը։
Ասյա — Երևի թե 7 տարեկանում, երբ որ պապիկս առաջին անգամ ցույց տվեց ինձ ինչպես նկարել թռչուններին։ Շատ տարօրինակ, բայց շատ սիմվոլիկ իրադարձություն էր իմ կյանքում, որը հետագայում բերեց նրան, որ սկսեցի ավելի մեծ ծավալներով նկարել․․․․Իրականում պապիկս երկրաբան էր, ինչքան էլ որ տարօրինակ է, բայց արվեստի հետ շատ մեծ սեր ուներ և փոքրուց երևի թե այդ սերը ինձ էր փոխանցում։
Հարց — Ո՞ր թեմաներն ու պատկերներն են քեզ ավելի գրավում ստեղծագործելիս։
Ասյա — Հենց ամենասկզբից երբ որ սկսեցի արվեստի պատմություն ուսումնասիրել հասկացա, որ ինձ ամենաշատը միջնադարն է դուր գալիս։ Այսինքն ռենեսանս, պոստ ռենեսանս, բարոկկո, երևի այդ շրջաններն են ամենաշատը ինձ ոգեշնչում։ Դետալիզացիան է դուրս շատ գալիս, մոտիվները, ընդհանուր պատկերը ինձ ավելի հոգեհարազատ է քան մնացածը։ Այստեղ հակասություն է գնում, որովհետև իրականում իմ անձնական նկարները, այսինքն ակադեմիական ծրագրից դուրս, իրանք հիմնականում արված են աբստրակտ ոճի մեջ կամ օրինակ ռելիեֆային նկարների վրա եմ շատ աշխատում․․․․
Շարունակությունը՝ զրույցում։





