Ռադիոլաբ

«Ճարտարագիտական շաբաթ 2025». երբ գաղափարները դառնում են իրականություն

Մոտենում է Հայաստանի գլխավոր ճարտարագիտական իրադարձությունը – «Ճարտարագիտական շաբաթ 2025»-ը: Միջոցառումների շարքն անցկացվելու է հոկտեմբերի 3-ից 5-ը Երևանում և Վանաձորում ու ընթանալու է «Արհեստական բանականության ճարտարագիտություն՝ ֆիզիկական աշխարհի համար» խորագրի ներքո։

«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ»-ը Հայաստանի ճարտարագիտության ոլորտի ամենամյա գլխավոր իրադարձությունն է, որն անցկացվում է արդեն 9-րդ տարին անընդմեջ: Կազմակերպիչները «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն ու Ինժեներական ասոցիացիան են՝ պետական, մասնավոր ու միջազգային մի շարք գործընկեր կառույցների և ծրագրերի հետ համագործակցությամբ։ «Ճարտարագիտական շաբաթ»-ը ծառայում է որպես կարևոր հարթակ՝ ներկայացնելու Հայաստանի ճարտարագիտական ներուժը, ձեռքբերումներն ու ապագայի տեսլականը, ինչպես նաև դիրքավորելու երկիրը որպես տարածաշրջանային հանգույց՝ նորարարական մտքի, առաջատար տեխնոլոգիական լուծումների և ճարտարագիտական առաջընթացի համար։

Ռադիոլաբում հյուրընկալել ենք «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Մարինա Մինասյանին:

Ցուցադրել ավելի
Back to top button