Ռադիոարվեստանոց

«Իմ երազանքներից մեկն է լինել բարի ու հաջողակ մարդ, ով մարդկանց կփոխանցի դրականը». Ռադիոարվեստանոց

Մենք նորից հանդիպեցինք Ռադիոարվեստանոցում: Առաջարկում ենք միանալ նկարչուհի, «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սան Նատալի Մանկիկյանի հետ մեր զրույցին:

Հարց — Ինչպե՞ս սկսվեց քո ճանապարհը նկարչության գունավոր աշխարհում: Հիշո՞ւմ ես այն առաջին անգամը, երբ մատիտ կամ վրձին վերցրեցիր:

Նատալի — Այո, ինձ միշտ իմ ծնողները տեսել են նկարելիս ու շատ հաճախ ծնողներս ասում են, որ ուրիշները խաղալիք կամ նման բաներ են ուզում, իսկ դու մեզնից միշտ գրենական պիտույքներ ես ուզում։ Ես միշտ իմ համար փոքրիկ անկյունում նստած նկարում էի, խզբզում էի և ծնողներս
նկատել էին, որ իմ մեջ կա այդ ջիղը ու սկսեցին ինձ տանել նկարչական խմբակների։ Կարող եմ ասել, որ բուն նկարչությունը սկսել եմ 8 տարեկանից։ Հետո ինձ առաջարկեցին ընդունվել Մատենադարան՝ «Ծաղկելու արվեստ» ստուդիա։ Ես սկսեցի հաճախել, ուսումնասիրեցի հայկական միջնադարյան արվեստը, ինձ բավականին դա էլ սովորեցրեց նկարչություն։ Այդ հիմունքները, ինչպես ճիշտ վրձինը պահել և այլն: Ունեցել եմ 4 ցուցահանդես, այնուհետև նկարեցի Ավրորա մարդասիրական նախաձեռնության կողմից կազմակերպված «Մատյան մարդասիրաց» գրքում Միրզա Դինային նվիրված էջը և արդեն այդ ժամանակ հստակ էր. ես որոշել էի
ընդունվել «Հակոբ Կոջոյան» կրթահամալիր…

Շարունակությունը՝ զրույցում:

Ցուցադրել ավելի
Back to top button