Մեր հյուրը Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, ջութակահարուհի Անի Մելիքյանն է:
«Երբ որ փոքր էի, շատ էի սիրում չափ տալ իմ աջ ձեռքով։ Մայրիկս էլ երաժիշտ էր և զգաց իմ մեջ ինչ որ երաժշտական պահ և տարավ իրենց դպրոց` Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոց։ Տարբեր գործիքներ էին որ ճիշտն ասեմ դրված, բայց ինձ ավելի շատ դուր եկավ ջութակը, սեր էր առաջին հայացքից, նաև իմ մազերի գույնի էր, դրա համար ես շատ հավանեցի ու ասեցի, որ ուզում եմ այս գործիքը նվագել։ Հինգուկես տարեկանից գնացել եմ Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոց՝ Սուսաննա Արմենակյանի դասարան։ Իհարկե, սկզբում շատ դժվար էր, ջութակի վրա երկու ձեռքերը տարբեր բան են անում, բայց հարմարվեցի ու տենց առաջ գնաց մեր գործը կամաց-կամաց։ Ավելի շատ սեր դարձավ, ոնց որ ձուլվեց էլի իմ օրվա մեջ, ոչ թե դարձավ արդեն դաս, այլ դարձավ կյանք, կյանքի իմաստ։ Ու տենց շարունակեցի։ 6 տարեկանում արդեն նվագեցի կամերային նվագախմբի հետ՝ Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ և շարունակեցի իմ գործունեությունը ավելի մեծ բեմերում։ 7-րդ դասարանը ավարտելուց հետո գնացի Չայկովսկու դպրոց` Արթուր Տեր-Հովհաննիսյանի դասարան, ով որ կոնկրետ շատ մեծ գործ է ունեցել իմ տեխնիկական ու երաժշտական առումով զարգանալու համար, նրանից շատ շնորհակալ եմ։ Հիմա իր մոտ եմ սովորում ու կասեմ, որ իմ համար այս մարդը ուղղակի իմ կյանքի այն մարդն էր, ով որ կսովորացներ իմ գործում հմուտ լինել»։
Շարունակությունը՝ զրույցում։





