Ռադիոլաբ

«ԿիբեռՔվեստ»․ նոր մրցույթ դպրոցականների համար

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության նախաձեռնությամբ «Քոնթեստս Լաբ» կրթական հասարակական կազմակերպությունն իրականացնում է «ԿիբեռՔվեստ» մրցույթը: Սա դպրոցականների համար նախատեսված թիմային կիբեռանվտանգության մրցույթ է, որը հնարավորություն է տալիս բացահայտելու ու զարգացնելու աշակերտների հետաքրքրությունը տեղեկատվական տեխնոլոգիաների և թվային անվտանգության ոլորտում։

Ռադիոլաբում հյուրընկալել ենք Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության ծրագրի ղեկավար Աննա Գրադլյանին և «Քոնթեստս Լաբ» կրթական ՀԿ նախագահ Տաթևիկ Ադամյանին:

Ցուցադրել ավելի
Back to top button