Այսօր հյուրընկալել ենք Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի սան, դաշնակահար Կարեն Բալասանյանին։
«Ես բազմաթիվ մրցույթների եմ մասնակցել դեռևս 4-րդ դասարանից։ Մասնակցել եմ «Փոքրիկ քայլ» մրցույթին, որը տեղի էր ունենում Էջմիածնում, գրավել եմ այնտեղ 3-րդ տեղը։ Ուզում եմ
շնորհակալություն հայտնել իմ առաջին ուսուցչուհուն` Էվելինա Լալայանին, որը Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի տնօրենն էր։ Նա իմ մոտ այնպիսի հիմք է դրել, առանց որի ես չէի կարողանա այսպիսի բարձունքների հասնել։ Մասնակցել եմ ոչ միայն դաշնամուրային, այլև դաշնամուրային դուետների մրցույթների, գրավել եմ էլի առաջին տեղեր։ Կարող եմ հատկանշել քաղաքապետարանի կազմակերպած մրցույթը, երբ որ Գոռի հետ նվագեցինք Վաղարշապատի պարը՝ Սարաջյանի փոխադրմամբ»։
Շարունակությունը՝ զրույցում։





