Հարմար տեղավորվեք ու լսեք մեր այսօրվա կախարդական զրույցը։ Ինչու՞ կախարդական, որովհետև խոսելու ենք մոգական ռեալիզմ ոճով նոր գրքի մասին։ Հաղորդման հյուրը Անի Խաչատրյանն է։ Վերջերս լույս է տեսել նրա Էննի Մէնա կեղծանունով հրատարակված «Նամսէկի.
տեսիլների քաղաք» պատմվածաշարը։
«Երևի առաջին անգամ Նամսէկի անունը, որ տվել եմ այդ քաղաքին, եղել է 2015–ին, երբ դեռ դպրոցական էի ինքս, բայց իրականում շատ ավելի վաղուց եմ սկսել գրել: Փոքր ժամանակ ունեի օրագիր, բայց հետաքրքիրը ինչն է, որ այնտեղ գրում էի երազներս, գրի էի առնում բոլոր երազներս, ինչ-որ երևակայական պատկերներ և այլն։ Ու ամբողջը մի քաղաքի մասին էր, որը անուն չուներ: Եվ 2015-ին առաջին անգամ երազումս այդ քաղաքն անուն ունեցավ, որը Նամսէկի էր: Չգիտեմ ով է որոշել, ով է ղեկավարում այդ երազները, բայց այնտեղ են ինձ ասել Նամսէկի։ Ես արթնացա և որոշեցի, որ այդ պատմվածքները, որ սկսել եմ գրել, որը քաղաքի մասին էր և որը անուն չուներ, պետք է արդեն ունենա անուն՝ Նամսէկի»։
Շարունակությունը՝ զրույցում:





