Մենք արդեն երկար ժամանակ է մեր թողարկումներում խոսում ենք արվեստի և դրա առանձին ճյուղերի մասին, հյուրընկալել ենք շատ ու շատ, ինչպես պատանի, այնպես էլ փորձառու ստեղծագործողների, բայց կարծես մի կարևոր հարցի չենք անդրադարձել։
Ինչպե՞ս են արվեստագետների մոտ առաջանում գաղափարները, ինչի՞ց են ոգեշնչվում ու ի՞նչն է նրանց տրամադրում նոր գործ սկսելիս։ Մի խոսքով, ի՞նչ է մուսան, որտեղի՞ց է այն հայտնվում։ Ահա այս հարցերին ենք փորձելու պատասխանել Ռադիոարվեստանոցում։ Հաղորդման հյուրը դերասանուհի, դերասանի վարպետության դասախոս, acting coach Անուշ Առաքելյանն է։





