Այսօր ծանոթանալու ենք շատ հետաքրքիր ու տաղանդավոր մի աղջկա հետ․․․․
Ռադիոարվեստանոցում հյուրընկալել ենք նկարչուհի Էլիզա Ավետիսյանին։
«4 տարեկանից մոտավոր սկսել եմ նկարել, դե փոքր ժամանակվա խզբզանքները և այլն, հետո արդեն դարձել են մի քիչ իմաստավոր նկարներ։ Երևի մի 5-6 տարեկանից արդեն իմ համար պարզ էր, որ էմոցիա արտահայտելու, զգացմունք արտահայտելու, ընդհանրապես արտահայտվելու միջոց է։ Առաջին նկարներս, եթե անկեղծ, շատ չեմ հիշում, հիշում եմ դպրոցական տարիքի, այսինքն՝ 8-9 տարեկանում նկարում էի «Ալիսը հրաշքների աշխարհում», կորցրել եմ ցավոք էդ նկարները։ Ջրաներկով ու մատիտով էի նկարում, էդ գունավոր նկարներ էին դեռ։ Թաց տեխնիկա էի ինքս ինձ համար հայտնաբերել, էդ տեխնիկան բնականաբար գոյություն ուներ, զուտ ես չգիտեի էդ ժամանակ ու ինքնուրույն նկարում էի թաց տեխնիկայով։ Ճանճ էի նկարել շատ հետաքրքիր ու երևի մի 10 նկար մասնակցեց դպրոցի ցուցահանդեսին, չեմ հիշում որ թերթում էն ժամանակ տպագրել էին նույնիսկ։ Ճիշտն ասած չխոսկան եմ եղել փոքր ժամանակ, չեմ կարող ասել, որ ես հասկանում էի, որ ինչ-որ էմոցիաներ կան կուտակված, որը պետք է արտահայտել, ուղղակի ցանկություն կար նկարելու ու շատ էի սիրում նկարել։ Մի օրվա մեջ կարող էի մի տասը հատ նկար նկարել։ Նկարիչները տենց հիմնականում չեն անում, մի նկարի վրա երկար աշխատում են, բայց էդ արդեն մեծ տարիքում, փոքր ժամանակ դու չես խորանում, միանգամից իմպրեսիայով սենց սաղ նկարում ես ու շատ սիրուն է ստացվում թեթև»։
Շարունակությունը՝ զրույցում։





