Ռադիոլաբ

«Դիջիկոդ»-ը ինքնակրթվելու մեծ հնարավորություն է տալիս․ Ռադիոլաբ

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն արդեն 10-րդ տարին անընդմեջ կազմակերպում է «ԴԻՋԻԿՈԴ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը: Մասնակիցները մրցելու են հինգ անվանակարգում, երկու տարիքային խմբերում։ Մրցույթը հիանալի հնարավորություն է՝ դրսևորելու ստեղծագործական միտքն ու ծրագրավորման հմտությունները։ Հայտադիմումներն արդեն իսկ մեկնարկել են և շարունակվելու են մինչև փետրվարի 15-ը: Կարող են դիմել 10-ից 18 տարեկան բոլոր դպրոցականները: Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել Դիջիկոդ ֆեյսբուքյան էջ:

Իսկ այս թողարկմանը զրուցել ենք Էջմիածնում գործող Արմաթ աշխատանոցներից մեկի խմբավարի ու սաների հետ: Նրանք նախորդ տարիներին մասնակցել են մրցույթին, նույնիսկ գրանցել հաջողություններ: Իսկ սաներից ոմանք այս տարի կրկին պատրաստվում են մասնակցել Դիջիկոդին:

Ռադիոլաբի հյուրերն են Արմաթ աշխատանոցի խմբավար Արուս Բաբախանյանը և սաներից՝ Անուշ Հակոբյանը, Սարգիս Ինջիղուլյանը և Էլեն Մելքոնյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button