Այս թողարկմանը պատմելու ենք դպրոցում գործող մի լաբորատորիայի մասին, որտեղ աշակերտները սովորում են ծրագրավորման հիմունքներ, ինժեներություն, ստեղծում են ռոբոտներ, խաղեր, մի խոսքով պրակտիկ եղանակով իրականացնում են նորարարական գաղափարներ:
Ռադիոլաբում հյուրընկալել ենք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սարքաշինության լաբորատորիայի ղեկավար Արման Ենգիբարյանին և աշակերտներ Մկրտիչ Պապիկյանին ու Գրիշա Ենոքյանին:





