Մարտին Արմաթ ճարտարագիտական աշխատանոցների «Armathronics 15» թիմը Ամերիկայի միացյալ նահանգներում ներկայացրեց Հայաստանը «FIRST Robotics» մրցույթում։ 53 թիմերի միջև մեր թիմը գրավեց 4-րդ հորիզոնականը՝ առաջին անգամ Հայաստանը դարձնելով այս մրցույթի մասնակից։ Թիմում ընդգրկված էին Գեղարքունիքի, Տավուշի և Շիրակի մարզերի արմաթցի ավագդպրոցականները: Պատանի ինժեներներին աջակցում էին խմբավարներ Ժենյա Կիրակոսյանը, Շահեն Արաբաչյանը և Արսեն Յոլյանը: Շնորհավորում ենք բոլորին՝ նման հաջողություն գրանցելու համար: Այժմ թիմը պատրաստվում է մրցույթի եզրափակիչ փուլին, որը տեղի է ունենալու ապրիլին՝ Տեխասում:
Ռադիոլաբում հյուրընկալել ենք Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության միջազգային կապերի համակարգող Անահիտ Բուդաղյանին:





