Այս թողարկմանն ամփոփել ենք «ԴիջիԿոդ — 2025» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը:
Ապրիլի 12-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում կայացավ «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան 10-րդ մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլը: Այն իրականացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: Մրցույթի նպատակն է խրախուսել և զարգացնել աշակերտների ալգորիթմական մտածողությունը:
Արդեն հայտնի են հաղթողները և ժամանակն է մեր հյուրերի հետ միասին ամփոփելու արդյունքները: Ռադիոլաբում են «Արմաթ» կրթական ծրագրի ղեկավար Մայա Շահումյանը, խմբավար Էրիկ Միրզոյանը և Երևանի համար 131 դպրոցի աշակերտներ, արմաթի սաներ Վահե Գաբրիելյանն ու Դավիթ Ալեքսանյանը:





