Հայկական Ստեղծարար Տեխնոլոգիաների Քոլեջը (ACT Քոլեջ) հիմնադրվել է՝ նպատակ ունենալով առաջարկել նորարարական, գործնական և մրցունակ կրթություն՝ ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտում։
Սա պետականորեն լիցենզավորված մասնագիտական ուսումնական հաստատություն է, որը 9-րդ դասարանն ավարտած պատանիներին կրթություն է առաջարկում երեք հիմնական մասնագիտությունների գծով՝ Համակարգչային գիտություն, Ինժեներություն և արտադրություն, ինչպես նաև Թվային արվեստ։
Դասերը կմեկնարկեն սեպտեմբերից, իսկ հայտադիմումներն արդեն իսկ ընդունվում են https://www.actcollege.am/hy կայքում։
«Մենք ձևավորում ենք միջավայրը, միջավայրը՝ մեզ»․ քոլեջի գլխավոր գաղափարն է։
Ի դեպ, Կոլումբիա համալսարանի հետ ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի ACT քոլեջի լավագույն 5 ուսանողները 2026 թվականի ամռանը ամբողջական կրթաթոշակով դասընթաց կանցնեն Կոլումբիա համալսարանում, իսկ հետո արդեն միանգամից բակալավրի 2-րդ կուրսից դիմելու հնարավորություն կունենան։
Ռադիոլաբում հյուրընկալել ենք GITC-ի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանին։





