Այս թողարկմանը պատմելու ենք «FemInno» կազմակերպության մասին: Սա մի յուրօրինակ հարթակ է, որը նպատակ ունի խթանելու Հայաստանում կանանց ու աղջիկների ներգրավածությունը ինովացիաների ոլորտում:
Ռադիոլաբում հեռավար եղանակով զրուցել ենք այս պահին Ամերիկայի Միացյալ Նահագներում գտնվող «Ֆեմիննո»-ի հիմնադիր Սեդա Պապոյանի հետ:
Ի դեպ, Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում ապրող 7-11-րդ դասարաններում սովորող աղջիկները մինչև մայիսի 18-ը կարող են գրանցվել և մասնակցել «STEM խթանման մրցանակաբաշխություն 2025» ծրագրին: Մանրամասները՝ հղումով:





