Դեռ մարտին անդրադարձել էինք «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների «Armatronics» թիմի մասնակցությանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցկացվող «FIRST Robotics» մրցույթին: Դա մրցույթի առաջին փուլն էր, որում Հայաստանի թիմը գրավեց 4-րդ հորիզոնականը, ստացավ նաև «Լավագույն սկսնակ թիմ» մրցանակն ու ուղեգիր՝ դեպի մրցույթի եզրափակիչ փուլ:
Եզրափակչում պայքարն իսկապես թեժ էր: Արմաթրոնիքս թիմը մրցում էր ԱՄՆ-ի, Կանադայի, Բրազիլիայի, Իսրայելի, Ավստրալիայի, Մեքսիկայի, Դոմինիկյան Հանրապետության, Հոլանդիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Պանամայի և Լեհաստանի թիմերի հետ։
Արմաթցիները հավատում են, որ ստացված արդյունքը ոչ միայն իրենց, այլև մեր երկրում STEM կրթության ապագայի հաղթանակն է, և խոստանում են հաջորդ տարի էլ ավելի հաջող հանդես գալ։
Ռադիոլաբում մրցույթի մասին պատմում են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի և Այգուտի միջնակարդ դպրոցի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների, Իջևանի «Իրական դպրոց»-ի «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցի խմբավար Շահեն Արաբաչյանը, Գյումրու համար 8 միջնակարգ դպրոցի աշակերտ Յուրիկ Մինասյանը և Իջևանի «Իրական դպրոց»-ի աշակերտ Միքայել Կիրակոսյանը:





