«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը արդեն տևական ժամանակ է ինչ հաջողությամբ իրականացնում է «Արհեստական բանականությունը մանկավարժների համար» կրթական ծրագիրը: Հայաստանի տարբեր համայնքներից շուրջ 500 ուսուցիչ անցնելով հեռավար այս դասընթացը խորացրել է գիտելիքները AI գործիքների կիրառման վերաբերյալ: Այս ամենն ուղղված է դասավանդման արդյունավետության բարձրացմանը։
Կրթական ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար զրուցել ենք «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կրթական և ինժեներական ծրագրերի ղեկավար Եղիշե Սաֆարյանի հետ:





