Թեև կենդանիների թագավոր՝ համարվում է առյուծը, բայց անտառների լուռ արքան՝ եղել և մնում է գայլը՝ խորհրդավորության, հզորության ու ազատության խորհրդանիշը։ Դարեր շարունակ մարդիկ պատմություններ են հյուսել այս առեղծվածային գիշատիչների շուրջ։ Բայց արդյոք մենք ճանաչո՞ւմ ենք իրական գայլին՝ այնպիսին, ինչպիսին նա բնության մեջ է։
Էկոակումբի այս հաղորդմանը բացահայտելու ենք գայլերի իրական աշխարհը, որտեղ այս գիշատիչները ապրում են ըստ իրենց կանոնների՝ հեռու մեր աշխարհից։
Հաղորդման հյուրն է՝ Հայաստանի Բնության պետական թանգարանի գիտաշխատող Նարինե Փիրումովան, որը մեզ կպատմի այս ուժեղ, խելացի ու թիմային կենդանիների մասին։





