Ռադիոլաբ

Իրական ու նորարար նախագծեր․ ամփոփվել է Ուսանողական հաքաթոնը

Օգոստոսի 28-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ ԲՏԱ նախարարության կողմից իրականացվող Ուսանողական հաքաթոնի փակման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ ամփոփվեցին մրցույթի արդյունքները։ Լավագույն լուծումներ առաջարկած 3 թիմերը պարգևատրվեցին:

Առաջին մրցանակին է արժանացել Հայ-ռուսական համալսարանի «GDS» թիմը, երկրորդ մրցանակին` հայ-ռուսական համալսարանի «Mayk Talk» թիմը, իսկ երրորդին՝ Վանաձորի պետական համալսարանի «VanLogic» թիմը։

Ծրագրի նպատակն էր ամրապնդել կապերը բուհերի և ուսանողների հետ, ուղղորդել նրանց տեխնոլոգիական ոլորտ, կատարելագործել գործնական հմտությունները, ստեղծել մրցակցային դաշտ և խրախուսել նորարարական մտքերն ու լուծումները: Եռօրյա միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի տարբեր կրթական հաստատությունների շուրջ 100 ուսանող:

Ռադիոլաբում հյուրընկալել ենք ԲՏԱ նախարարության ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ Հրանուշ Վարդանյանին, ինչպես նաև Հայ-Ռուսական համալսարանի ուսանողներ Սարգիս Մանուկյանին և Արտյոմ Շագիդանովին, համապատասխանաբար՝ «GDS» և «Mayk Talk» թիմերից։

Ցուցադրել ավելի
Back to top button