Ռադիոլաբ

Այգուտից մինչև համաշխարհային օլիմպիադա․ հայ պատանիների ռոբոտը հաղթեց 214 թիմերի միջև պայքարում

Հայ պատանի ինժեներների թիմը Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն է դարձել։ Սլովենիայում կայացած մրցաշարին այս տարի մասնակցել է 214 թիմ՝ 45 երկրներից։ «Ապագա նորարարներ» անվանակարգում հաղթել է Հայաստանի «Արմաթ» թիմը, որի կազմում Ռոբոտաշինության օլիմպիադայի չեմպիոններ են դարձել Այգուտ գյուղի դպրոց Արմաթ ճարտարագիտական աշխատանոցի ճարտարագետներ Արարատ Բայանդուրյանը, Գրիգոր Խոջայանը և Երևանի հ․131 դպրոցի Արմաթ ճարտարագիտական աշխատանոցը ներկայացնող Վահե Գաբրիելյանը։ Հայկական թիմի մարզիչ-խմբավարը Շահեն Արաբաչյանն է։

«Արմաթ» թիմը ներկայացրել է գազատար խողովակների վրա արտահոսք հայտնաբերող ռոբոտացված իր սարքը։

Հաղթանակած ճարտարագետ-մարզիկներին օդանավակայանում դիմավորեց Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միույթան (ԱՏՁՄ) ղեկավար անձնակազմը` տնօրեն Սարգիս Կարապետյանի գլխավորությամբ։

Ռադիոլաբի հյուրերն են՝ Շահեն Արաբաչյանը, Արարատ Բայանդուրյանը, Գրիգոր Խոջայանը և Վահե Գաբրիելյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button