Միացե՛ք մեր այսօրվա երաժշտառատ եթերին։ Հյուրընկալել ենք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում գործող «Զենիթ» բենդին։ Ռադիոարվեստանոցում են բենդի ղեկավար Արամ Սարգսյանը և մասնակիցներից Նարե Եղիկյանը՝ հարվածային գործիքներ, Մերի Ներսիսյանը՝ վոկալ և ստեղնաշարային գործիքներ ու Մարիա Շահինյանը՝ ստեղնաշարային գործիքներ։
Բենդը ստեղծվել է 2022 թվականին ու պարբերաբար փոփոխվում է մշտական կազմը․այն համալրվում է կրթահամալիրի ավագ դպրոց-վարժանի նոր սովորողներով։ Այժմ բենդում ստեղծագործում է 9 պատանի երաժիշտ:
Բենդը վերջերս ձայնագրել ու թողարկել է նոր ձայնասկավառակ, որում տեղ են գտել հանրությանը ծանոթ մի շարք երգեր, բայց նորովի մեկնաբանությամբ։





