Առաջարկում ենք լսել հաղորդումը, որովհետև խոսել ենք մի ցուցահանդեսի մասին, որը նվիրված է մեր չքնաղ մայրաքաղաք Երևանին ու իր դռները կբացի արդեն շատ շուտով:
Եվ այսպես, հոկտեմբերի 4-ին, ժամը 19։00-ին նկարչուհի և երաժիշտ Լիլիթ Մանարյանը հրավիրում է բոլորին Հայաստանի պետական ֆիլհարմոնիա՝ յուղամատիտային իր ցուցահանդեսին, որը կրում է «12 ամիս Երևանում» վերնագիրը ու նվիրված է…. գուշակեք…. Երևանին՝ տարվա բոլոր եղանակներին։ Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 18-ը:

Բացման միջոցառմանը հնչելու են երգահաններ Քիստ Մանարյանի ու Տիգրան Աբգարյանի երգերը, գրող Արամ Ավետիսն ընթերցելու է իր ստեղծագործություններից, ելույթ է ունենալու նաև հենց Լիլիթը: Ու այս ամբողջը Երևանի մասին է: Նույն օրը տեղի է ունենալու նաև համանուն օրացույցի շնորհանդեսը։
Ռադիոարվեստանոցում են նկարչուհի Լիլիթ Մանարյանը և ցուցահանդեսի համադրող Լիա Պետրոսյանը:





