Ռադիոարվեստանոց

«Խամրած գույներով չեմ կարողանում նկարել, իմ մոտ մենակ վառ գույներ են». Ռադիոարվեստանոց

Ռադիոարվեստանոցում հյուրընկալել ենք «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սան, նկարիչ Լևոն Հարությունյանին:

Հարց — Հիշո՞ւմ ես այն պահը, երբ առաջին անգամ զգացիր, որ ուզում ես դառնալ նկարիչ։

Լևոն — Հա, մանկապարտեզում էր։ Մանկապարտեզից ես սկսել եմ նկարել ու բավական խորը տարված եմ եղել դրանով։ Հետո էլ եմ ուզեցել շարունակել արվեստի գծով, երբեք չեմ հիասթափվել արվեստից: Դասամիջոցներին, դասին, կապ չունի, երբ ասես նկարում էի: Հետո, որ 9-րդ դասարանից տեղափոխվեցի Հակոբ Կոջոյան, այնտեղ ավել խորացավ, անգամ դասաժամեր կային` նկարչության, կերպարվեստի, դիզայնի, քանդակի դասաժամեր կային, որտեղ իմ արվեստը ավելի է զարգացել ու վերելք ապրել։

Հարց — Ո՞րն է այն թեման, որին միշտ վերադառնում ես նկարելիս։

Լևոն — Հայաստանը: Ամեն թեմայի մեջ Հայաստանը կա։ Ամենահիշվող իմ գործը, երևի Սերգեյ Փարաջանովի գործն է։ Մրցույթի շրջանակներում եմ էլի տենց անվանում՝ Սերգեյ Փարաջանով, իրականում իր անունը «Սայաթ Նովայի Յարը», տենց է կոչվում կամ «Կոտրված երազանք»: Նկարի մեջ Սայաթ Նովայի ողբերգությունն է, թե ոնց են իրեն աքսորում Հաղպատի վանական համալիր, էնտեղ իր սիրելի արքայադուստր Աննան, էդ ամբողջը կտավի մեջ է….Մի հատ էլ նկար ունեմ, կոչվում է «Կեչուտի բախչեն»: Մամաս քանի որ Կեչուտում է ծնվել, ու մամայիս նախապապն էլ էդ գյուղի հիմնադիրն է, ես ասեցի` պիտի անմահացնեմ էս գյուղը ու
որոշեցի նկարեմ մամայիս, իրա հորը և իրա մորը բախչում, այգում պիկնիկ անելիս:

Շարունակությունը՝ զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button