Ռադիոլաբ

Ի՞նչ կարևոր հայտարարություններ են լինելու իր ֆորմատով ու մասշտաբով բացառիկ GCON 2025-ին

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքում արդեն 6-րդ տարին անընդմեջ տեղի է ունենալու GCON կոնֆերանսը։ «Նույնիսկ հանճարներն են համագործակցում» նշանաբանով հիմնադրված կոնֆերանսի կազմակերպիչներն այս տարի խոստանում են ավելի մեծ ու բազմապրոֆիլ GCON: Աշխատարաններ, պրակտիկ դասեր խաղային ինդուստրիայի փորձառու մասնագետների կողմից, networking՝ նոր ծանոթություններ և կապեր ոլորտի մասնագետների ու ուսանողների հետ. այս ամենը ձեզ է սպասվում հոկտեմբերի 25-ին:

Տեղի կունենան նաև առաջնորդների ելույթներ և պանելային քննարկումներ, մի շարք հիմնադիրներ և ընկերությունների ղեկավարներ կկիսվեն՝ ընկերություն ստեղծելու իրենց փորձով ու դժվարություններով։ Մուտքն ինչպես միշտ անվճար է, բայց պարտադիր գրանցումով:

Այսօր Ռադիոլաբում հյուրընկալել ենք GCON-ը նախաձեռնող «Նուռ գեյմս» ընկերության հիմնադիր Նարեկ Աղեկյանին:

Ցուցադրել ավելի
Back to top button